«Մեզ 60 արխիվային փաստաթուղթ է պետք, որով հիմնավորվում է՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը պետք է դուրս գա երեք սկզբունքից». Սամվել Բաբայան

Արցախի ԱԽ ղեկավար Սամվել Բաբայանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի բանակի մասով ռազմավարական ծրագիր է մշակվում, սրանից անմասն չի մնա արտաքին քաղաքականությունը, քանի որ, ըստ Արցախի հերոսի, 30 տարում ոչինչ չի արվել:

«Այս 30 տարիների ընթացքում որևէ գործունեություն արված չի եղել: Մենք այստեղ բոլոր նստածներս կարող ենք ասել՝  պատմականորեն մենք Ադրբեջանի կազմում չենք եղել, որ փաստաթղթերով դա հիմնավորված է, հենց գալիս ենք և ասում՝ դե հանեք, փաստաթղթերը չկան, ոչ մի հիմնավորում չունենք, ոչ մի աշխատանք տարված չի: Այսօր ՀՀ-ում և արտասահմանում զբաղվում ենք, մեզ 60 արխիվային փաստաթուղթ է պետք, որով հիմնավորվում է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը պետք է դուրս գա երեք սկզբունքից: Իսկ դրա համար պետք է հիմնավորում ներկայացնենք, ոչ թե ձևական ասենք՝ պիտի դուրս գա»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930