«2000-ին  իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում, կուղարկեն դատարան, պարզ կլինի հետո՝ ինչ է կատարվել 2000-ին, հանցագործներն ովքեր են, տեռորիստներն ովքեր են». Սամվել Բաբայան

Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ Արցախում Սահմանադրության փոփոխման խնդիրն առկա է, բայց  քանի որ Հայաստանում նույնպես նոր Սահմանադրություն է մշակվում, սպասում են, որ նախ ՀՀ Սահմանադրությունը փոխվի, որպեսզի հետո  ՀՀ Սահմանադրությանը համահունչ Սահմանադրություն ունենան, որ դրանք չհակասեն իրար, և խնդիրներ չառաջանան:

Այս համատեքստում Սամվել Բաբայանն անդրադարձել է  ժամանակին 10 տարի մշտական բնակության հետ կապված խնդիրներին: Արցախի ԱԽ քարտուղարը նշել է.

«2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում, կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի հետո՝ ինչ է կատարվել 2000 թվականին, հանցագործներն ովքեր են, տեռորիստներն ովքեր են: Երբ որ կբացահայտվի, այդ տասը տարվա հարցն ավտոմատ լուծում կստանա՝ վերականգնել բոլոր իրավունքները»:

Հիշեցնենք, որ 2000 թ. մարտի 22-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահի  դեմ մահափորձ իրականացվեց, որի հետևանքով Արկադի Ղուկասյանը հրազենային վիրավորում ստացավ: Իրավապահ մարմինները հայտարարեցին, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:

2000 թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով դատական նիստը:

2001 թ. փետրվարի 26-ին Սամվել Բաբայանի գործով մեղադրական վճիռ կայացվեց, որը նախատեսում էր ունեցվածքի բռնագրավում և  14 տարի ազատազրկում: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը զրկվեց «Արցախի հերոս» կոչումից եւ «Ոսկե արծիվ» շքանշանից:

2004 թ. սեպտեմբերի 17-ին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հրաման ստորագրեց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930