Այո, բայց ՆԱՏՕ-ի արձագանքն այլ էր: Նրա արձագանքը խաղաղության կոչ էր: Թուրքիան աջակցում է ագրեսոր Ադրբեջանին, ՆԱՏՕ-ն կոչ է անում խաղաղության: Դրանք հստակ, տրամագծորեն տարբերվող մոտեցումներ են: Իսկ ՀԱՊԿ մոտեցումը ընդհանրապես չկա: Ո՞րն է ՀԱՊԿ-ի մոտեցումը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ այսօրվա դրությամբ միջազգային գործընկերների հետ թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունում հիմնականում քննարկվում են այդ ռազմական գործողություննները կամ պատերազմը։
Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցությունները և փաստերը տեղական և ոչ տեղական լրատվամիջոցներում Սիրիայից վարձկանների` Ադրբեջան տեղափոխման մասին` Թուրքիայի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Այս մասին Եգիպտոսում խոսել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է մարդկային հետագա զոհերից խուսափելու և տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ փխրուն իրավիճակն ավելի չապակայունացնելու համար:
Առողջապահության նախարարության՝ ժամեր առաջ հնչած արյունատվության կոչին արձագանքած քաղաքացիների թիվը «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում դժվարանում են հստակ ասել: Պատճառը կենտրոնի բակում քաղաքացի-դոնորների՝ չապակասող հոսքն է:
Մի քանի ժամ է, ինչ հայկական տարբեր լրատվամիջոցները հաքերային հարձակման են ենթարկվում ադրբեջանական խմբերի կողմից:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ ԱԳՆ խոսնակը մասնավորապես նշել է․ «Իրանն ուշադիր հետևում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական ընդհարմանն ու կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ»։
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ուղերձ է հղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թվերն աճում են:
Լրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդը կոչով դիմել է հայկական բոլոր լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային միասնաբար հակազդելու վերաբերյալ։ «Արմենպրեսը» մեջբերում է հայտարարության տեքստն ամբողջությամբ։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, «ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր` 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները` «Սմերչ», «Քասիրգա», «Պոլոնեզ» և այլն»:
Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարությունը, ելնելով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, արյունատվության կոչ հնչեցրեց: Դրանից ավելի քան 5 ժամ անց անգամ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մոտ քաղաքացիների հերթեր էին: Հավաքվածները 168.am-ի հետ զրույցում միաբերան նշում էին, որ պատրաստ են հերթում սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ լինի:
Այսօր վաղ առավոտից արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակոդի նախաձեռնած մարտական գործողություններն իրական և մեծ մասշտաբի պատերազմ է՝ Ադրբեջանի կողմից մեծ նպատակներով, ինչը, թերևս, սպասելի էր, որովհետև դեռևս մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, թե իբր Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից, ինչն իրականում անում էր հենց Ադրբեջանը, իսկ դա գործընթացը տանում էր դեպի պատերազմական վիճակ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ իր ելույթում անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային հարց ուղղեց․
«Մենք պետք է լրջորեն քննարկենք Արցախի ճանաչման հարցը». Փաշինյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթանակը մերն է լինելու։ Պետք է շտապ սկսել Արցախի Հանրապետությունը ՀՀ կողմից ճանաչելու գործընթացը»։
«Ես ուզում եմ անդրադառնալ իմ գործընկերների այն հարցինմ թե ժամանակն է հանրաքվե անցկացնել և Արցախը միացնել Հայաստանին՝ այդ պատերազմը այս հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է: Հանրաքվե պետք չի անցկացնել»,-այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«ԵԿՄ-ն իմ ընտանիքն է, 1989 թվականին իմ հայրը տասնամյակներով փայփայած զենքը դրել է ձեռքս և կամովին ուսիս զարկելով ուղարկել է»,- ասյօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ ժամանած Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ամեն ինչ սպասելի էր դեռևս 3-4 ամիս առաջ ու խնդիրը միայն Ադրբեջանինը չէ»,- այսօր ԵԿՄ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են այսօր առավոտվանից ԼՂ հակամարտության գոտում սկսված լայնածավալ մարտական գործողությունները։
Արցախում ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով , քաղաքացիական անձնանց շրջանում այս պահին հաստատված երկու զոհ կա, վիրավորների առումով թվերը դեռ ճշտվում են, բայց տասնյակ վիրավորներ կան, այս պահի դրությամբ նախնական տվյալներով 30-ից ավելի վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում:
Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։
«Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ՝ հիմա ժամանակն է զոհելու, հիմա մենք պետք է զոհենք մեզ վրա հարձակվողներին: Մենք չպետք է զոհվենք, մենք պետք է ապրենք և պետք է լուծենք այս հարցը և չթողնենք մեր երեխաներին: Մենք պետք է այս պատերազմով լուծենք այս հարցը՝ վերջնականապես»,-ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք որևէ գործողություն իրականացնում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հանցագործությունը որպես իրավական գործընթաց առաջ տանելու համար։
Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջաձակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝
Այնուհետև հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով, հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ. Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ»:
Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և խստորեն հետևել հրադադարի ռեժիմին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը։
«Արդեն զորահավաքը սկսվել է, չնայած մասսայական զորահավաք է հայտարարված, բայց կատարվում է մասնակի զորահավաք։ Ինչ վերաբերում է կորուստներին՝ մենք էլ ունենք կորուստներ, էական կորուստներ, հակառակորդը նույնպես։ Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, քանի որ իրավիճակը զարգացող իրավիճակ է, հետևաբար որևէ հայտարարություն, կանխատեսում կարող է ճիշտ դուրս չգալ։ Այնպես, որ իմ կոչն է հետևել ՝Զինված ուժերի, Հայկական տեղեկատվական միասնական հարթակի տեղեկատվությանը և ըստ այդմ առաջնորդվել»,-ասաց վարչապետը։