Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Քանի որ մարտերն ընթանում են, և բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում, կոնկրետ կորուստների մասով ամփոփիչ տվյալներ մենք չենք կարող ներկայացնել: Դա բավականին անպատասխանատու կլինի մեր կողմից, քանի որ կա սխալվելու հավանականություն, քանակ, մարդկանց անուններ, մի քիչ դժվար է: Բայց քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա, կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»:
«Զինված ուժերն իր առաջադրանքը կատարում է փայլուն, հակառակորդի խնդիրները տապալվում են». Հովհաննիսյան
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը շատ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ զարգացումներին:
«Զգալի ավերածություններ կան Ստեփանակերտում և Արցախի փոքր բնակավայրերում»
«Բազում են ապացույցները, որ Ադրբեջանն այս ամեն ինչը մանրակրկիտ պլանավորել էր. փաստերը կներկայացնենք միջազգային կառույցներին». Հովհաննիսյան
«Ադրբեջանն օգտագործում է բանակային օդուժ». Արծրուն Հովհաննիսյան
Հայտնի է, որ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանոմ ՝ մեկ կին և մեկ երեխա: Խոսելով զինվորականների շրջանում զոհերի մասին, ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն ասաց.
այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հանրապետության ուղղությամբ սանձազերծել է պատերազմական գործողություններ, սկսել օդային և հրթիռային հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ թշնամուն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է, պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման: Այս պահին մենք բոլորս զինվոր ենք:
«Հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ» . Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում:
Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը
Արցախում վիճակը վերջին ժամերին․ ճեպազրույց Սամվել Բաբայանի հետ
Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները:
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները. ՊՆ–ն տեսանյութ է տարածել
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի՛ որոնեք ռազմաճակատից ու Արցախից եկող այսպահային լուրեր, քանզի բացի այն, որ դրանք կարող են չստուգված ու կեղծ լինել, անգամ ճիշտ լինելու դեպքում՝ ստացման պահին արդեն դրանք կարող են արդեն իսկ հնացած լինել։ Ես ունեմ և՛ լավ, և՛ մտահոգիչ լուրեր, բայց առանց կոնտեքստի դրանք հաղորդելն իմաստազուրկ է։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Այսօր ունենք մեկ խնդիր՝ թշնամուն ծնկի բերելու, և դրան պետք է պատրաստ լինենք: Եվ մենք՝ իբրև ժառանգորդները Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Նիկոլ Դումանի, Արամ Մանուկյանի, Վարդան Դուշմանի, Արթուր Մանուկյանի, Թաթուլ Կրպեյանի, պետք է գնանք առջևից՝ մեզ հետ տանելով ժողովուրդն ու ազգը: Մենք պետք է սովորեցնենք, որ հայրենասիրությունը գործ է, ոչ թե խոսք: Թող ազգովի խենթանանք, որ այլևս չփորձեն զենքի ուժով մեզ բան պարտադրել»,-ասաց Հրանտ Մարգարյանը:
Այսօր առավոտից ադրբեջանական բանակի ծավալած գործողությունները` պաշտպանական գծի ամբողջ երկայնքով հայկական դիրքերի վրա իրականացվող հրետանա-հետևակային գրոհները, Արցախի Հանրապետության ռազմական օբյեկտների և խաղաղ բնակավայրերի հրետակոծումներն ու հրթիռակոծումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը այս էլ որերորդ անգամ կյանքի է կոչում ընդհուպ պատերազմ հրահրելու իր անպատասխանատու և սանձարձակ քաղաքականությունը:
Գիշերը հակառակորդը մասսայական գրոհ է սկսել Արցախի ուղղությամբ, մեր բանակը արժանի հակահարված է տալիս, այս պահին մարտերը շարունակվում են։
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
«Նման մասշտաբի ռազմական գործողություններ Արցախյան հակամարտության գոտում սպասելի էին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով բռնկված մարտական գործողություններին:
ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի հիման վրա գործող Կամավորական շարժման անունից կոչ ենք անում այս վճռական պահին, երբ Հայրենիքի կրկին գտնվում է վտանգի մեջ, երբ թշնամին նոր հարձակում է սկսել ճակատի ողջ երկայնքով, համախմբվել, մեկտեղել բոլոր ուժերը, կանգնել Հայրենիքի պաշտպանության ճակատում, լինել մեր Երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության Բանակի կողքին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան նախապես պլանավորված է եղել: Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Ադրբեջանի հարձակման պատճառով Արցախի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է անորոշ ժամանակով երկրում փակել բոլոր ուսումնական հաստատությունները։
Դաշնակցությունը կամավորներ է ուղարկում Արցախ. ՈՒՂԻՂ
Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։