«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը միայն «Գրադ» կայանքները և «Սմերչ» է օգտագործել, «Քասիրգա», «Պոլոնեզ» չեն օգտագործվել». ռազմագետ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, «ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր` 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները` «Սմերչ», «Քասիրգա», «Պոլոնեզ» և այլն»:

Ռազմագետ Արկադի Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը միայն «Գրադ» կայանքները և «Սմերչ» է օգտագործել, և այն էլ վերջից ընդամենը երկու հրթիռ:

«Բայց «Քասիրգա», «Պոլոնեզ» չեն օգտագործվել, ես չեմ բացառում, որ ավելի մեծ տրամաչափի համակարգեր կիրառեն, քանի որ գործողությունների մասշտաբներն այժմ այլ են՝ Ապրիլյան պատերազմի համեմատ: Այս անգամ Ադրբեջանը, բլիցկրիգը փորձեց կատարել դասական տարբերակով` արագի մեջ ինչ-որ հաջողության հասնելու համար: Կիրառեց հարվածներ՝ հրթիռային, ավիացիոն և զրահատեխնիկայի, ու հետևակի միջոցով տարբեր տեղամասերում ճեղքման գործողություններ իրականացրեց: Բայց տեսնում ենք, որ ինչպես իրենց զրահատանկային ուժերը, այնպես էլ օդուժը  հաջողության չեն հասնում՝ ունեն բազմաթիվ կորուստներ,»,- նշեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս