ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին, ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։ Միասնության կոչ է արել Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդհատել Հռոմի Պապի հետ հանդիպումը եւ անհապաղ վերադառնում է հայրենիք:
Նա քիչ առաջ հանդիպել է առաջին կամավորականներին: «Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:
Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին հաղորդել է երկրի ջրային պաշարների վարչությունը:
«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- գրել է նա։
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանական հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու:
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը լրատվական դաշտի ներկայացուցիչներին հորդորում է արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով պատշգամբից։
Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղերքն անընդհատ պատմություն են կերտում։ Ահագին ուղղություններով, մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել։ Մարտերը շարունակվում են»։
2. Խորհուրդ չեմ տա տրվել նաև առաջին ժամերին մեզանում գերակշռող լավատեսական տրամադրություններին։ Այո՛, այս պահին գետնի վրա եղած իրավիճակը ողբերգական չէ, ռազմաճակատի ճեղքում, ըստ նախնական տեղեկությունների, չկա, ավելին՝ ես լիքը մեզ ուրախացնող լուրեր կարող եմ ցիտել նաև ադրբեջանական տիրույթի հիասթափությունից, բայց սա ո՛չ 2020 թ․ հուլիսյանն է, ո՛չ էլ անգամ 2016 թ․ ապրիլյանը։ Հնարավոր է զարգացման ՑԱՆԿԱՑԱԾ սցենար՝ սկսած հենց այսօր հրադադարի նորոգումից՝ վերջացրած օրեր ու ամիսներ տևող ակտիվ ռազմական գործողություններից, այդ թվում՝ ՀՀ տարածքում»։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է իր ուղղաթիռներից մեկի կորուստը։ Այս մասին տեղեկացնում է «Ռազմինո»–ն։
Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»։
Ես՝ որպես ընդդիմադիր, որպես իշխանությունների հետևողական ու խիստ քննադատ հիմա հայտնում եմ, որ այս պահից ներքաղաքական թեմաները մի կողմ եմ դնում։
Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտի։ Նախնական տեղեկություններ կան Ստեփանակերտի շուկայամերձ փողոցում վիրավորների մասին։ Բնակչության զգալի մասն ապաստարաններում է։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»։
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:
Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: