«Պատրաստ եմ՝ մահով, կյանքով, հանուն Արցախի կանգնած լինելու». Կամո Արեյան

«ԵԿՄ-ն իմ ընտանիքն է, 1989 թվականին իմ հայրը տասնամյակներով փայփայած զենքը դրել է ձեռքս և կամովին ուսիս զարկելով ուղարկել է»,- ասյօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ ժամանած Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Տագնապած եմ, անհանգիստ եմ, եկել եմ ընկերներիս մոտ, տեսնեմ՝ ինչ ենք անում, պատրաստ եմ մեկնելու: 63 տարեկան եմ, բայց 36 տարեկան մի 1000 հոգի հանգիստ հետևիցս կտանեմ: Թշնամու ատամը պետք է ջարդվի, ուրիշ բացատրություն չունեմ: Դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց թշնամու ատամը պետք է ջարդվի, հիմնովին, կոշտ հակահարված, կոշտ պատասխան մեկին՝ տասը, սա է մեր անելիքը»,- ասաց Արեյանը:

Նա կոչով դիմեց հայությանը, որպեսզի կանգնեն Արցախի կողքին.

«Կոչ եմ անում՝ իմ տարեկից, երիտասարդ ահել ու ջահել, մի մարդու պես կանգնել Արցախի կողքը, Արցախը մեր արժանապատվության փորձաքարն է: Կոչ կանեմ բոլորին՝ թոթափել բոլոր հակասությունները, գաղափարական ու քաղաքական հակոտնյա բոլոր խոսակցությունները, մեկ ընտանիք, մի մարդու պես զինվորագրվեն Արցախի համար, ոչինչ չխնայել հանուն Արցախի՝ կյանք, ռեսուրս, տնտեսություն, զենք ու զինամթերք, ոչինչ չխնայել, Արցախը մեր արժանապատվությունն է, մենք հայրենիք տալու տեղ չունենք այլևս ոչ մեկի: Ռազմական պատասխանը պետք է լինի շատ հուժկու, անվրեպ, որ այլևս չկրկնվի, որ այդ կրկնելու ռիսկն ի սպառ վերանա Ադրբեջանում: Թշնամին պետք է հասկանա, որ սա այլևս 1915 թվակնի հայը չէ, պետություն, սպառազեն բանակ ունեցող երկիր ենք, ես զինվորն եմ այդ երկրի, ես զինվորն եմ բանակի, զինվորն եմ Արցախի, շարքային մի զինվոր: Պատրաստ եմ՝ մահով, կյանքով, հանուն Արցախի կանգնած լինելու, չեմ խնայելու ոչինչ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930