Արմավիրի մարզպետարանում, ըստ 168.am-ին հասած լուրերի, 2018 թ. հուլիսից մի շարք կարևոր պաշտոններ զբաղեցվում են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից, այդ թվում՝ կրթության, մշակույթի և սպորտի, քաղաքաշինության վարչությունների, ֆինանսական սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի և իրավաբանական բաժնի պետի։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանը պատրաստ է Պերուին մի շարք ռազմա-փոխադրական ինքնաթիռներ առաջարկել ուկրաինական Ան-178-ի փոխարեն:
Պրոդյոսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ֆուտբոլիստների պակասի մասին:
Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, ո՞նց եք, լա՞վ եք: Հիշու՞մ եք, որ ձեր շեֆը ԱԺ ամբիոնից գաղութի բարքերով դեմքը ծամածռած հայտարարում էր՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»:
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրվա իշխանությունը 2050 թվականի համար «ամենայն լրջությամբ» խոստացել է՝ միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 20-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը 10 տոկոսին մոտ աճի ապահովման խոստում:
«Ես ՍԴ նախագահի թեկնածու չեմ առաջադրելու». Արևիկ Պետրոսյան
«Իհարկե, հասունացել է իշխանափոխության պահը, մարդկանց 70 տոկոսը սոված է, աշխատանք չունի»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է իշխանության փոփոխության օրակարգով հանրահավաք անցկացնելը:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դատարանի բակում հավաքված աջակիցները նրան ողջունեցին «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 3 դեմ և 2 կողմ ձայներով Երվանդ Խունդկարյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ:
5-օրյա ժամկետում կլինեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ. Էդգար Շաթիրյան
Վերջերս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ի պատասխան 168.am-ի հարցման՝ տեղեկացրել էին, որ մինչև տարվա վերջ ընկերությունում 1000 աշխատակից ազատվելու է աշխատանքից. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից»,- նշել էին ընկերությունից։
«Ինձ որևէ գործողություն հայտնի չէ, որևէ քայլ դեռ իմ հանդեպ չի արվել, բայց ոչինչ չի բացառվում, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ իր նկատմամբ ևս կարող են քրեական գործ հարուցել:
Ինչպես հայտնի է, 2020թ․ սեպտեմբերի 11-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց կարանտին։ Նոր որոշման համաձայն հաստատվեցին կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցառումներ Հայաստան մուտք գործող անձանց համար։
Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով խաղում էր «Բարսելոնայում», հայտնել է, որ կցանկանար մի օր վերադառնալ կատալոնական ակումբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղհասարակության հետ իշխանությունների հարաբերություններին։
Կառավարությունը պետք է որոշում կայացնի. կամ այո, կամ ոչ: Բոլոր տեղեկատվությունն ունեն. թե՛ էկոոլոգիայի, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական նշանակության: Կառավարությունը ստեղծված է վճիռ կայացնելու համար:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԴ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկության արդյունքում, առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել:
Վիրահատությունից հետո «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վերականգնումը դժվարացել է:
Արդեն 3-րդ օրն է` ճգնաժամի մեջ հայտնված Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի կարողանում ընտրել նախագահ: Երեկվա դրությամբ` այդ պաշտոնի միակ թեկնածուն իշխանությունների կողմից լոբբինգ արված Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն էր, ում վերաբերյալ, ի դեպ, հեղափոխական իշխանության կողմից ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր, մեղմ ասած, բացասական եզրակացություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Խունդկարյանը նախկին է, ինչպես նախկին իշխանությունների կողմից բարձրագույն պաշտոնների նշանակված լինելու հիմքով, այնպես էլ իր կողմից կայացված և դրա հիմքով դատական իշխանությունում հեղափոխություն անելու հիմք ստեղծած որոշումներով: Խունդկարյանն, ըստ էության, ունի բոլոր այն «հատկանիշները», որոնցով հեղափոխական իշխանությունը բնորոշում է դատական համակարգի նախկին ներկայացուցիչներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին` 125.000 ՀՀ դրամի փոխարեն: Ակցիան գործում է սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ:
«Ախուրյանի թիվ 2 դպրոցը փակ է։ Կորոնավիրուս է հաստատվել 10 մանկավարժի մոտ, երկուսն այսօր տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժումը շարունակելու համար: Նրանք տարբեր տարիքի են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է կիսապաշտպան Դելե Ալլիի ապագայի վերաբերյալ հարցերին:
Ադրբեջանը տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սկսել է նախորդ շաբաթվանից, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ինքը Դուշանբեի վերելակային հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հրադադարը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, որպեսզի, ըստ Ալիևի, Փաշինյանն այդ ընթացքում լուծի ներքին խնդիրները և բանակցային գործընթացում կառուցողական դիրք զբաղեցնի։
Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:
Մալիի պաշտպանության նախկին նախարար Բա Նդաուն անցումային ժամանակաշրջանում ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Բազումի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 24-ին մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր դրամապանակն ու բջջային հեռախոսը։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:25-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: