Դե, իսկ մեր վարչապետը այդպես էլ մնալով թավշի տակ, կարողացավ «հերոսաբար» տապալել նախկին բոլոր ձեռքբերումները եւ այսօր արդեն հասել ենք մի կետի, որտեղից այն կողմ ապագան շատ մշուշոտ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած:
Բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ։
Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։
«Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին»
Մինչ ՍԴ–ում փակ դռների ետևում ընթանում է նախագահի ընտրությունը, մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը մեծ հավանականությամբ չի հավաքի իր համար վճռորոշ՝ մեծամասնության ձայնն ու ՍԴ նախագահի ընտրության համար վճռորոշ «սպիտակ ծուխն» այսօր ևս չենք տեսնի:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ շատ բարձր տրամադրություն ունի.
«Ես քննարկումներին, անշուշտ, մասնակցում եմ և պատրաստել եմ արդեն հարցեր (այսօր հարցերը, ըստ էության, կսկսվեն իմ հարցերից), հարցեր են տրվելու թեկնածուին, կլսեմ պատասխաններ, ելույթ եմ ունենալու, կլսեմ նաև իր եզրափակիչ ելույթը, ամփոփումներ կկատարեմ ես իմ մեջ և իմ ընտրությունը կիրականացնեմ»,- առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց Արևիկ Պետրոսյանը:
Յոթի խմբի (G7) (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, հավանաբար, սեպտեմբերի 25-ին հանդես կգան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքի բեռի թեթեւացման ծրագրի երկարաձգման նախաձեռնության պաշտպանությամբ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում: ՊՎԾ-ից հայտնում են, որ 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի եւ արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին:
Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը:
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները գրեթե ամեն քայլում առաջնորդվում են բացառապես անձնական մոտեցումներով, անձնավորված հարաբերություններով:
Գագիկ Ծառուկյանը դատարանում է․ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը․ ՈւՂԻՂ
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարական կաբինետում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետեւից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով:
Հարևան երկրի սուլթանի անձնական ԶԼՄ-ներից մեկը գլխավոր խմբագրի մակարդակով մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին ազերիների հետ գաղտնի բանակցություններ վարելու և այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները դրժելու մեջ…
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին: Իսկ ուշացման համար, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, կան «խորքային» պատճառներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը:
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել եւ մասնավորապես այն մարդկանց, որոնք այս իշխանության մեջ են սողոսկել, բայց պորտալարով ընդմիշտ Տեր-Պետրոսյանի հետ են։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ եւ փոխնախագահ ընտրել: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրեց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն քվեարկություն այդպես էլ տեղի չունեցավ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քննարկվող առաջնային թեմաներից մեկը, որ տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել, խորհրդարանական մեծամասնության կազմից արդեն հաստատված, ինչպես նաեւ սպասվող հրաժարականների հարցն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի թիմը, պարզվում է, աղքատությունը ոչ միայն սեփական գլուխներում է հաղթահարել, այլեւ՝ կենցաղում։ Երեւանի թանկ ռեստորաններից մեկի սեփականատերն օրերս մասնավոր զրույցում անկեղծացավ, թե մինչեւ 2018-ը ներկայիս իշխանավորներն իրենց մոտ այցելելիս մեկ գավաթ սուրճ էին պատվիրում, որի շուրջ ժամերով նստում էին։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված ընտրակաշառքի գործին զուգահեռ, իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Թերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանի անակնկալ հրաժարականի պատճառը «Արտ Լանչը» ընկերության անբարեխիղճ աշխատանքն է։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Չարենցավանի 32 և 34 տարեկան երկու բնակչի։