
«Կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա»». Ինիեստա

Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով խաղում էր «Բարսելոնայում», հայտնել է, որ կցանկանար մի օր վերադառնալ կատալոնական ակումբ:
««Բարսելոնան» իմ տունն է, ես այնտեղ եմ եղել երկար տարիներ: Հուսով եմ՝ մի օր կկարողանամ վերադառնալ: Կան տարբեր գործոններ, և դժվար է կանխատեսել երկարաժամկետ հեռանկար: Բայց կարող եմ ասել, որ կցանկանայի վերադառնալ:
Այժմ կենտրոնացած եմ Ճապոնիայում խաղալու վրա: Ես ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր ունեմ, և թե ինչ կլինի հետո, դեռ չգիտեմ: Բայց գուցե մնամ այստեղ»,- Ինիեստային է մեջբերում Mundo Deportivo-ն՝ հղելով կանադական OneSoccer հեռուստաալիքին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը