Բաժիններ՝

«Մենք ունենք 13 խաղացող: Մեզ պետք են ակադեմիայի ֆուտբոլիստներ»․Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ֆուտբոլիստների պակասի մասին:

«Ստեղծված իրավիճակում մեզ ակադեմիայի խաղացողներ են պետք: Այժմ մեր կազմում ունենք 13 խաղացող: Հաշվի առնելով մեր խնդիրները՝ նրանք կմնան մեզ հետ, և մենք կօգտագործենք նրանց:

Շնորհավորում ենք ակադեմիային: Ես վերջին քայլն եմ, իսկ ինձանից առաջ կան շատ մարդիկ, ովքեր աշխատում են սրա համար, և սա նրանց համար մեծ հաջողություն է:

Ջեյսոն Ուիլկոքսն ակադեմիայի ղեկավարն է, նրա շնորհիվ մենք ունենք այս խաղացողներին: Այդ պատճառով նա ղեկավարում է ակադեմիան: Ամեն անգամ, երբ խաղացողների կարիք ունենանք, մենք կարող ենք օգտագործել նրանց: Դա կախված է խաղացողի որակից»,- ասել է Գվարդիոլան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վարակվել է կորոնավիրուսով: Վնասվածքներ ունեն Ժոաո Կանսելոն, Ալեքսանդր Զինչենկոն և Բերնարդո Սիլվան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս