«Ես պարոն Խունդկարյանին ինչ-որ մի փուլում կարող եմ կողմ քվեարկել». Հրայր Թովմասյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 3 դեմ և 2 կողմ ձայներով Երվանդ Խունդկարյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ:
Քիչ առաջ լրագրողների հետ զրուցեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
– Դուք մնում եք Ձեր այն համոզմանը, որ եղել են պայմանավորվածություննե՞ր, թե՞ այլ սցենար է աշխատում:
– Ես ինչ ասել եմ, որևէ բան այս պահի դրությամբ սխալ դուրս չի եկել: Մնացածի մասին մեկնաբանություններ չունեմ:
– Այսինքն՝ այլ սցենա՞ր կա, պարոն Թովմասյան, ինչպես առավոտյան ասացիք:
– Դուք իրադարձությունները դրեք իրար հետևից և ինքներդ եզրահանգումներ արեք:
– Ձեզ համար անսպասելի՞ էր այս ընտրության վերջաբանը:
– Ես առավոտյան ասացի, որ որևէ սցենար էլ ինձ համար անսպասելի չի լինի: Հարցրիք՝ կարո՞ղ է չընտրվի, ասացի՝ կարող է:
– Նոր թեկնածու առաջադրելո՞ւ եք:
– Տեսնենք: Կլսեմ գործընկերներիս, կքննարկենք, կտեսնենք:
– Կինքնառաջադրվե՞ք:
– Ինքնառաջադրվելու մասով ես ոչինչ չեմ ասել, հիմա էլ ոչինչ չունեմ ասելու:
– Դուք Խունդկարյանին չե՞ք տեսնում՝ որպես ՍԴ նախագահ:
– Թե ինչո՞ւ չեմ մասնակցել, ես երեկ դրա մասին բարձրաձայնել եմ: Ասել եմ, որ որոշ սցենարների պարագայում պարոն Խունդկարյանին կարող եմ միգուցեև կողմ քվեարկել:
– Բացի Ձեզնից՝ ո՞վ չի մասնակցել:
– Չեմ կարող ասել:
– Երկրորդ փուլը 10 օրի՞ց է, թե՞ 5:
– Ոչ շուտ, քան 10, ոչ ուշ, քան 30:
– Իսկ փոխնախագահի մասո՞վ…
– Երկուշաբթի օրը ժամը 11:00-ին կսկսվի նիստը:
– Դուք մասնակցելո՞ւ եք:
– Այո:
– ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ Հրայր Թովմասյանը լավ կաներ՝ ընդհանրապես հեռանար, հրաժարական ներկայացներ, նրա կերպարը ձանձրացրել է հանրությանը: Դուք նման տպավորություն ստացե՞լ եք:
– Ես քաղաքական գործիչների ասածը չեմ մեկնաբանում, այդպիսի իրավաբան չեմ ճանաչում:
Մանրամասները՝ տեսանյութում