«Այսօր ժամը 23:00-ին որոշումը կկայացնեն, արագ-արագ են կատարում, շատ արագ». Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դատարանի բակում հավաքված աջակիցները նրան ողջունեցին «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով:

«Իմ տրամադրությունը շատ բարձր է, այսօր ժամը 23:00-ին որոշումը կկայացնեն, արագ-արագ են կատարում, շատ արագ»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելվ, որ մյուս բոլոր հարցերն ուղղեն իր փաստաբաններին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առավոտից քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930