Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Փարիզում ձերբակալվել է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել էր չորս հոգու:
Թեհրանը մտադիր թ Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության գծով, այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվում: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել թ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Հունաստանն արդեն իր սահմանները բացել է Ռուսաստանի քաղաքացիների համար եւ հանդես է եկել երկու երկրների միջեւ թռիչքները վերսկսելու նախաձեռնությամբ. ռուսական կողմն առաջարկել է դա անել հոկտեմբերի 1-ից, երկու երկրների օդագնացության իշխանությունները բանակցություններ են վարում չվերթների վերսկսման պայմանները որոշելու շուրջ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ջրաշենի 1-ին փողոցի տներից մեկի բակում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախ՝ հրապարակի, թող իրենք էլ խառնվեն իրար, ինչպես մենք, բացի այդ, մեղքդ աննշան կթեթեւացնես պատմության, հայ ժողովրդի ու դատարանի առաջ։ Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր!»։
Ոստիկաններն ու կարմիր բերետավորները քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակից, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին 2 քաղաքացիների։
Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը «գաղտնազերծել» է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների փաստը: Մասնավորապես, հոդվածում խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ,- Մ.Պ) միջև գաղտնի բանակցությունների մասին: Հայաստանի բանագնացի դերում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է: Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէ:
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցությունները հանրահավաք են հրավիրել: Շատերը Ծառուկյանին կալանավորելու գործընթացի արագացումը պայմանավորում են սպասվելիք հանրահավաքով, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այլ տեսակետ ունի:
«Վերջին շրջանում ունենք դեպքերի թվի աճ, որը կապված է սահմանափակումների վերացմանը: Թվում է, թե կարելի է վերադառնալ նախկին կյանքին, բայց այդպես չէ: Ցավոք, համավարակը շարունակվում է ամբողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը՝ հորդորել լինել զգոն, պահել հակահամաճարակային կանոնները, կանխել իրենց ու շրջապատի մարդկանց վարակումը:
Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից, այսպիսով երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է Վրաստանի Imedi հեռուստաալիքը։
ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2019/20 մրցաշրջանի տարվա խաղացողի քվեարկության արդյունքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի Թեհրանից իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Վաշինգտոնի դուրս գալու համար եւ Իրանին փոխհատուցի տնտեսական ու քաղաքական կորուստները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST): Հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է հիմնադրամի գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ուղղություններով և նախագծերով:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) բողոք է հայտնել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետին վերջերս Քաշմիրի վիճելի տարածաշրջանի վերահսկողության գծում (դեֆակտո սահմանին) հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով:
Սեպտեմբերի 25-ի երեկոյան՝ առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի փոխանցմամբ՝ իրականացվում է ոչ միայն ուսուցիչների, այլև դպրոցի ամբողջ աշխատակազմի թեստավորում:
Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը՝ մասնավորապես նշելով, որ այդ որոշումը հեշտ չի տրվել, բայց իր համար չափազանց կարևոր է իր սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինելը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին:
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի բնակիչ Բաղդասար Հակոբյանը՝ ասելով, որ տարիներ առաջ վերադարձել է Հայաստան և պարզել, որ իրեն մահացած են ճանաչել՝ մահվան վկայական ունի:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով հոկտեմբերի 8-ին ՀՅԴ-«Բարգավաճ Հայաստան»-«Հայրենիք» կուսակցությունների հրավիրած միացյալ հանրահավաքին՝ նշեց, որ, թեև այդ քաղաքական ուժերի որոշ դիրքորոշումների հետ կապված վերապահումներ ունի, սակայն հանրահավաքին իր կուսակցության հետ մասնակցելու է:
Քանի որ, եթե կոյուղու հորը, ջրի մագիստրալը շենքից դուրս է լինում, դրա հետ կապված խնդիրների հարցով զբաղվում է «Վեոլիա ջուրը», կապ հաստատեցինք մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ մասին կհայտնի վթարային ծառայությանը, և նրանք կզբաղվեն հարցով: