«Մարդիկ կան, որ գրանցվել են, տոմս են գնել, բայց երկու անգամ չի թռչել ինքնաթիռը, տեղափոխել են օգոստոսի մեջ: Մենք գիտեինք, որ սահմանները փակ են, բայց նախկինում երեք անգամ արձագանքել են ու մարդկանց տեղափոխել են, մտածում էինք, որ գանք այստեղ, մեզ էլ կօգնեն։ Հուլիսի 14-ին դեսպանատան աջակցությամբ 90 հոգանոց երկու ավտոբուս մեկնեց: Ես ցուցակում չկայի, չտարան: Արդեն մեզ դրսից էլ չեն կարողանում օգնել: Հիմա ուզում ենք, որ թույլ տան՝ գնանք ավտոբուսներով: Մարդիկ արդեն արևից վատանում են, մի քանի անգամ շտապօգնություն են կանչել»,- նշեց նա:
Իտալիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող է հետ կանչել Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության՝ երկիր թռիչքների թույլտվությունը անվտանգության այն կանոնները խախտելու պատճառով, որոնք սահմանվել էին համավարակի կապակցությամբ:
Ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ամերիկացի դիվանագետները բավականին ճկուն ոճ ունեն, որը դիվանագիտական այդ դպրոցի բնորոշ գիծն է։ Նրա գնահատմամբ՝ դրական է, որ նախկինում համանախագահ աշխատած դիվանագետներն այսօր կարծիք են հայտնում և կիսվում իրենց մտորումներով, որը չի կարող օգտակար չլինել։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներում այսօր ռազմական ուղղաթիռները կրկին թռիչքներ են իրականացրել։ Եթե օգոստոսի 5-ին այդ ուղղաթիռները պարզապես թռիչք էին կատարել և վերադարձել կրկին ելման կետ, ապա այսօր պարզապես իրականացրել են անձնակազմի տեղափոխություն։ Փաստենք, որ զորավարժությունների ավարտին մնացել է չորս օր, և դեռևս մարտական կրակով տակտիկական ոչ մի տեսակի վարժանքներ չեն իրականացրել։
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 6-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ․ նրանցից 6-ի վիճակը ծանր է։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
Օգոստոսի 7-ից Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կվերսկսվի երկաթուղային մարդատար հաղորդակցությունը:
Միջազգային մասնագետներ պետք է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար:
Այս որոշման հետ կապված շատ շահարկումներ եղան․ էլ ընտրովի արդարադատություն, էլ անպատժալիություն, նույնիսկ ոմանք հիշեցին «նախորդ հանցավոր ռեժիմի» գործելաոճը։ Ստիպված մի քանի անգամ ուշադիր դիտեցի միջադեպի տեսագրությունը։ Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է։ Տեսնյութը դիտելիս պարզ երևում է, թե ինչպես Ալեն Սիմոնյանը իրեն ուղեկցողների հետ խաղաղ զբոսնում էր․․․և հանկարծ Արթուր Դանիելյանը հարձակվում է նրա վրա, թռչում և քթով հարվածում վերջինիս ճակատին։ Եվ այսպես մի քանի անգամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ: Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում էր ՊՍԺ տեղափոխվելու մասին:
Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում:
Չինաստանը եւ Իրանը իրենց ազգային ցուցադրանքները չեն ներկայացնելու «Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովում: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Հայաստանում օրըստօրե խորացող քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված է քաղաքական իշխանության ակնհայտ ձախողումներով, աստիճանաբար քաղաքական գործընթացներում բացահայտ դրսևորումներ է ունենում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իշխանության «գլխավոր հերոսի» համար չկա ոչ մի արգելք ու սահման․ վստահաբար կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր անդառնալիության կետը և երկրաչափական պրոգրեսիայով վարկանիշային անկման ֆոնին փորձում է սեփական իշխանությունը փրկելու անհույս ջանքեր գործադրել։
Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ուշագրավ ակնարկները շարունակում են քննարկվել Արցախյան կարգավորման գործընթացով հետաքրքրված շրջանակներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով:
Գերմանական Բունդեսլիգայի կազմակերպիչները հրապարակելեն երկրպագուների համար նախատեսված հատուկ կանոնները, որոնք ներկա կլինեն խաղերին:
ՀՀ առողջապահության նախարարությունը շահերի բախում չի տեսնում բժշկական ծառայություններ մատուցող «Միբս» ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցում։
Մավրիտանիայի վարչապետ Իսմայիլ ուլդ Շեյխ Սիդիյան հրաժարական է տվել իր գլխավորած կառաարության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում:
Պատմության մեջ առաջին անգամ Լաս Վեգասի Փառքի ծառուղիում Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, Դեն Մարտինի և այլ աշխարհահռչակ դեմքերի կողքին կհայտնվի հայ անուն-ազգանուն:
Նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին լրատվամիջոցներով տարատեսակ ոչ հավաստի լուրերի տարածումը, ինչպես նաև կարևորելով հանրության` իրազեկված լինելու իրավունքը, տեղեկացնում ենք, որ 2003-2018 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներ են շարունակում մնալ՝ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, բավարար քանակի աշխատատեղերի բացակայությունը, տարածքային անհամաչափ զարգացումը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու դրանից բխող՝ աշխատանքի ցածր ձգտումները, աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:
Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ❗️55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ❗️558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան ❗️1մլն դոլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: