Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը օգոստոսի 10-13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հուլիսի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Վայքի բուժմիավորման վիրաբույժը, բացի պետական վճարը, վիրահատության համար պահանջել և ստացել է նաև ապօրինի վարձավճար:
Ռուսաստանի առողջարաններում հանգստանալն ավելի հասանելի է, քան Թուրքիայում եւ Տանզանիայում:
Մասիսի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, հերթական դեպքն են բացահայտել։
Տոգոյեցի ֆուտբոլիստ, Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը նախկինում խաղացել է «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ» և մի շարք այլ թիմերի կազմում, իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինիոյի մասին, ում գլխավորությամբ խաղացել է «Ռեալի» կազմում:
Հավի նուրբ միս՝ ձվի և տոմատի սոուսով:
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյին ձեռքբերմանը:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Բրիտանիայում լողափին հայտնաբերվել է լաստերով և մորթով անհայտ արարածի լեշ: Այս մասին հայտնում է տեղական Liverpool Echo պարբերականը:
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի արագ են ձեռք բերում լրացուցիչ կիլոգրամներ, եթե նրանք քիչ սոցիալական կապեր ունեն և միայնակ են: Տղամարդկանց պարագայում ճիշտ հակառակն է, գրում է PLOS One-ը:
ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահը պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին:
The Beatles խմբի ստեղծողներից մեկը՝ Պոլ Մաքքարթնին, ցրել է կոլեկտիվի բաժանման պատճառների մասին տարածված առասպելը:
Ամբողջ աշխարհի օգտատերերի 18%-ը գոնե մեկ անգամ ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիր է ունեցել սոցիալական ցանցերում իրենց տեղադրած տեղեկատվության պատճառով։ Ընդ որում, այդ խմբի մեկ երրորդը (32%) կազմել են 25-34 տարեկան երիտասարդները՝ համացանցի ակտիվ օգտատերերը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման (ավելի քան 10 հազար մարդ 21 երկրից) արդյունքները։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը:
«Այդ հանքը շահագործողները սովորական ՀՀ քաղաքացիներ չեն, հզոր ուժեր են, գուցե թե՝ ավելի ուժեղ, քան ՀՀ իշխանությունները, և իշխանությունները շատ դժվար կացության մեջ են: Եթե համեմատենք նախկին իշխանությունների հետ, ներկաները ավելի պակաս դիմադրողունակ են այդ դրսի ուժերին, քան նախկինները, որովհետև ներկաները շատ ավելի կախման մեջ են դրսի որոշակի ուժերից, հոսանքներից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10:00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Գ. Էմին, Լ.Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի.Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ.Սարյան 2, 4, 20/1, 22 համարների, Տերյան 105 համարի, Մաշտոցի 51 համարի, Թամանյան 3, 5, 10 համարների, Արամի նրբանցքի 5Ա համարի, Լեռ Կամսարի 30/2 և 30/3 համարների, Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի և 1-ին փակուղու, Բաղրամյան պողոտայի 5-19 կենտ և 6-38 զույգ համարների ջրամատակարարումը:
Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող հայ շինարարները, ովքեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել կրկին մեկնել երկրից, խնդրի առջև են կանգնել։ Նրանք վստահեցնում են, որ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ պատճառները տարբեր են:
«Հպարտ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին անհրաժեշտ էր ընդամենն իշխանության գալու համար: Հիմա այլևս քաղաքացիները հպարտ չեն: Հիմա կարող են դիմակ չկրելու համար աղջիկների բերման ենթարկել ոստիկանություն, որ 7 ոստիկանով մարդուն ծեծեն, փռեն ասֆալտին, ինչպես վարչապետն է երաշխավորել դրա հնարավորությունը: Ի՜նչ հպարտ քաղաքացի… Հպարտ է այն քաղաքացին, որն ունի ապագայի տեսլական, կյանքի կանխատեսելիություն, որ գոնե սոված չի, չեմ ասում՝ իկրա ուտեն իրենց նման»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ որևէ մեկն արդեն այդ բերման ենթարկելուց չի վախենում:
«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը:
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքը:
Ֆրանսիայի գիտական խորհուրդը, որն աշխատում է երկրի կառավարությանն առընթեր, կարծում է, որ առաջիկա ամիսներին երկիրը կբախվի COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքին:
«Եթե իսկապես այդ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկելու, խնամելու, այդ դեպքում ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Խնդիրն այն է, որ մենք պետք է հետևենք, որպեսզի այդ նոր ծառերը տնկեն, որպեսզի կանաչ տարածքները չկառուցապատեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ծառահատմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է:
Շուրջ 1,5 մլն իտալացիներ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդացել փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում:
Համացնացում հայտնվել են Լևոն Արոնյանի և նրա նոր ընկերուհու լուսանկարները:
Ամուլսարի հանքի հարցում Կառավարությունն ընդունել է ամենաանպարկեշտ կարգավիճակը՝ իրեն դրել է խաղից դուրս վիճակում և չի մասնակցում այն կարևորագույն խնդրների լուծմանը, որոնք հասարակությանը հուզում են տարիներ շարունակ, իսկ առհասարակ, այս Կառավարությունն իրեն խաղից դուրս վիճակում է դնում նաև այն բոլոր դեպքերում, երբ կա ճշգրիտ հաշվարկների հետևանքով պատասխանատվություն կրելու հարց, թեև այդ պատասխանատվություն ասվածն աշխարհի բոլոր կառավարությունների խաչն է, որովհետև որևէ Կառավարություն չի՛ կարող գալ, օգտվել իր նախորդի ստեղծած հնարավորություններից, օրինակ՝ ավտոմեքենաների արտոնյալ ներմուծումից, բայց երբ գա պատասխանատվության պահը, փախչի դրանից։