Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի:
Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իր և հարևանի տան բակերը առանձնացնելու նպատակով քարե պարիսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200.000 ՀՀ դրամով վարչական տույժի չենթարկելու համար իրենց տուն այցելած Էրեբունու համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել են կաշառք:
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքների համառոտ նկարագրություն։
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:
Մի խումբ անձինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:
«Լիդիան»-ի վագոն-տնակները տեղափոխում են Ամուլսար տանող ճանապարհի մայթեզրից. ՈւՂԻՂ
Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նկատեց՝ պետք է տարբերել ժամանակավոր տարհանումը ընդհանուր հայրենադարձության օրակարգից.
Օգոստոսի 7-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։
Համավարակով պայմանավորված՝ երկրում առկա սահմանափակումների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության աշխատակիցները կենտրոնացած են եղել անբարեխիղճ տնտեսական գործընթացների վրա:
Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո:
«Նիկոլն ինձ նամակ ա գրել: Ասում ա կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու»:
«Հակառակորդի նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր․․․»․ Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
Լիբանանում հետաքննությունը դիտարկում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, այդ թվում անփութությունը, դժբախտ պատահարը եւ «արտաքին ներգործությունը»:
Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով:
Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվեց 52-ամյա Լևոն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ իրենք լայն համագործակցության կողմնակից են, ավելին՝ քննարկումների օրակարգերում տեղ են գտել հարցեր, որոնք, օրինակ, վերաբերում են օտարածին կարգերին, որոնք ներմուծվել են երկիր՝ սկսած կրթական չափորոշիչներից՝ մինչև սոցիալական մեկուսացումներ։ Նա արձանագրեց, որ քննարկումների արդյունքում առնվազն մեկ-երկու չափանիշով ընդունելի չեն այն անձինք կամ քաղաքական ուժերը, որոնք ամեն գնով փորձում են Հայաստանը ենթարկել օտարերկրյա տարբեր ծրագրերի փորձադաշտ դարձնելուն։ Կամ փորձում են Հայաստանը թշնամացնել իր ռազմավարական գործընկերների հետ։
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկների՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված թույլատրելի սահմանը՝ Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին։
Նա հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում:
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատավորների նոր թեկնածուներին։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հիմնադրամի տնօրենը նկատեց՝ դրամահավաքը երկու ուղղություն ունի՝ կարճաժամկետ՝ մոտակա ամենակարևոր անելիքների համար, և ավելի երկարաժամկետ՝ դեպի Հայաստան լիբանանահայերի ակնկալվող ներհոսքի համար. «Պետք է այսօրվանից պլանավորենք-գծենք, թե ինչպես պետք է մեր հայրենակիցներին ժպիտով, շատ հարգալից ընդունել հայրենիքում, եթե դրա կարիքը լինի»:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կկատարեն Լիբանանի բարեգործական կազակերպություններին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 7-ին, ժամը 11։13-ին տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սահմանադրական դատարանի դատավորների «թափուր» տեղերին հավակնող թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Կառավարությունը, ԲԴԽ-ն և ՀՀ Նախագահը ներկայացրել են իրենց թեկնածուներին։