Բաժիններ՝

Մրցույթ՝ 12 մանկապարտեզների հիմնանորոգման տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերության ընտրության համար

ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» նախագիծը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի 12 մանկապարտեզների հիմնանորոգման տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերության ընտրության համար:

Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան  գործընկերության նախագծի, Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից։

Ծրագիրն ուղղված է 12 մանկապարտեզների հիմնանորոգման (շինարարության) աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացմանը ՝ ապահովելով կատարվող աշխատանքի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծերին, որակի ստանդարտներին, լավագույն ինժեներական պրակտիկաներին, ազգային և միջազգային պահանջներին։

Բոլոր հետաքրքրված կազմակերպությունները , որոնք ցանկանում են մասնակցել «12 մանկապարտեզների հիմնանորոգման տեխնիկական վերահսկողություն»  իրականացնող ընկերության ընտրության համար կազմակերպվող մրցույթին, կարող են ուղարկել իրենց առաջարկները մինչեւ օգոստոսի 12-ը, Երեւանի ժամանակով ժամը 16: 00-ին (GMT+4)։

Մանրամասները՝ այստեղ․

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս