
Իտալիան կարող է արգելել Ryanair-ի թռիչքները սանիտարական նորմերի խախտման պատճառով

Իտալիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող է հետ կանչել Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության՝ երկիր թռիչքների թույլտվությունը անվտանգության այն կանոնները խախտելու պատճառով, որոնք սահմանվել էին համավարակի կապակցությամբ:
Ինչպես նշվում է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, ավիափոխադրողը սիստեմատիկ կերպով խախտում է նորմերը, որոնք Իտալիայում ընդունվել էին COVID-19-ի տարածումը զսպելու համար:
ENAC-ը կարող է Ryanair-ին պարտավորեցնել՝ չվերթները լրացնել միայն կիսով չափ, սակայն ավիաընկերության կանոնները հետագայում չպահպանելու դեպքում կարող է զրկվել իտալական օդանավակայաններում աշխատելու իրավունքներից:
Ryanair-ում չեն ընդունել իտալական կարգավորիչի մեղադրանքները, գրում է Euronews-ը: «Մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի կրճատենք ուղեւորների շփումները ինչպես մեր ինքնաթիռներում, այնպես էլ օդանավակայաններում»,-հայտարարել են ավիաընկերությունում:
Ryanair-ի արժեթղթերն օգոստոսի 6-ին էժանանում են 0,4 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: