![](/banners/BeFunky-design.jpg)
Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1026261.jpg)
Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկ:
Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190) գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 381 կգով (170+211) զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195+230) դարձել է մրցաշարի հաղթող: