Բաժիններ՝

«Պետք է հիվանդանոցները լինեն անվճար, կամ պետպատվերի գումարները հանձնեն ժողովրդին». Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Սա խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ  2-րդ հանդիպումն էր, առաջինը Կոտայքի մարզի բնակիչների հետ  էր:

Գեղարքունիքի մարզի բնակիչները տարբեր հարցեր էին ուղղել Ծառուկյանին, դրանցից մեկն էլ առողջապահական ոլորտին էր վերաբերում: Բնակիչներից մեկը տեղեկացրել էր, որ սրտի վիրահատության համար իրենից նախ՝ գումարն են պահանջել, խոսքը 1 միլիոն դրամից ավելի գումարի մասին է, որը նույն պահին հնարավոր չէր վճարել: Ծառուկյանը 2 լուծում է առաջարկել: Կամ պետպատվերով հատկացված գումարը սերտիֆիկատներով տրամադրել թիրախային խմբերին, կամ երկրով մեկ հիմնել անվճար հիվանդանոցներ՝ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների համար:

«Այն ընտանիքները, որ անապահով են, աղքատության շեմին են կանգնած, պետք է կազմակերպեն, ամեն ընտանիքին հասնում է 200.000, 300.000, դա տրամադրեն մարդու ձեռքը, ոչ թե մարդը գնա խնդրողի կարգավիճակում, տեսնի՝ կգրե՞ն, կհերթագրե՞ն, այլ մարդու գումարն իր ձեռքում է, մարդը ողորմություն չի խնդրում, ժողովրդի գումարներից է բյուջեն գոյացել, և այդ գումարն էլ ճիշտ նպատակին կարող են ծախսել: 3 տարի է՝ նույն բանն ասում եմ, որ մարդկանց կամ պետք է տրամադրվի այդ գումարները, կամ էլ քաղաքում, մարզերում լինեն մեկական հիվանդանոց, այդ պետպատվերի գումարը դնեն հիվանդանոցի վրա, որ բոլորն անվճար լինեն: Թող լինեն ճոխ հիվանդանոցներ, VIP-եր, թող մեծահարուստները տանեն վճարեն 1-ին՝ 10, բայց միջին խավի համար, մարզերում էլ պետք է լինեն հիվանդանոցներ: Պետությունը պարտավոր է սուբսիդավորել, այդ հարցը լուծել: Պետք է հիվանդանոցները լինեն անվճար, կամ պետպատվերի գումարը հանձնեն ժողովրդին»,- ասել է Ծառուկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս