«Կան ներքաղաքական պայքարի կանոններ, որի համաձայն՝ ընթանում է այն, ինչ կա, խնդիրը դա չէ։ Հարցն այն է, որ մենք, անկախ ամեն ինչից՝ նույնիսկ, եթե կա ներքաղաքական պայքար, դա պետք է բերի էվոլյուցիայի, այսինքն՝ կատարելագործման։ Սա չի նշանակում, որ, եթե կան սխալներ, դրա մասին չպետք է խոսել, իհարկե, պետք է խոսել, բայց դա անել ոչ թե՝ քավության նոխազներ փնտրելով, այլ՝ իրավիճակը լավացնելով։ Սա իմ և մեր Պահպանողական կուսակցության կարծիքն է»,- եզրափակեց նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի է կրկին վարակվել, սակայն հորդորում է հապճեպ եզրակացություններ չանել: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Քերքհովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկնական ախտահարման դեպք է հայտնաբերվել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։
Խորապես արդիականացված Տու-95ՄՍՄ ռազմավարական հրթիռակիրը, որն առաջին անգամ օդ էր բարձրացել նախօրյակին, չորսի փոխարեն կարող է ութ թեւավոր հրթիռ կրել: Այդ մասին հայտնել է Միավորված ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը:
Oգոստոսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»,- տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանության բաժին բերման ենթարկվածները երեքն են՝ 2-ը ոստիկանության կենտրոնի բաժնում են, 1-ը՝ Նոր Նորքում: Բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:
«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Մալիում իշխանությունը զավթած զինվորականները բրիգադային գեներալ Մահաման Տուրեի թեկնածությունը դիտարկում են որպես փոխզիջումային անձ անցումային շրջանում երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնի համար: Օգոստոսի 24-ին այդ մաիսն հայտնել է Le Journal du Mali թերթը:
Համոզված եմ, որ իրենք չեն կարող հրաժարվել այս ծրագիրն իրագործելուց, որովհետև պարտականություն ունեն իրենց վրա վերցրած: Այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով նախարարության իրականացվող քաղաքականությանը:
Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքից հեռացրել է իր անձնական և պաշտոնական օգտահաշիվները, ինչը չափազանց տարօրինակ է սոցիալական ցանցում բավականին մեծ ակտիվություն ցուցաբերող նախարարի և, հատկապես, նոր իշխանության ներկայացուցչի պարագայում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին:
ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Կայքի փոխանցմամբ՝ առայժմ չհաջողվեց պարզել, թե որն է այդպիսի որոշման պատճառը, սակայն այսօր է հայտնի դարձել այդ մասին:
Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել ոչ թե Սերժ Սարգսյանին, ոչ թե Հանրապետականին, այլ մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը: Նրանք մի՞թե չեն հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը:
Օգոստոսի 24-ի առավոտյան պայթյուն է որոտացել Կրետե կղզու Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա, չորս մարդ վերքեր են ստացել: Այդ մասին տեղեկացնում է cretapost.gr. հրատարակությունը:
«Կամք» նախաձեռնության անդամներն օգոստոսի 24-ի կեսօրին ավտոերթով գնացին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Սերժ Սարգսյանի թոփ-10 պատասխանները մամուլի ասուլիսին
Այսօր Մարինա Խաչատրյան անունով օգտատերը 9 հարց է ուղղել «Աստղիկ» ԲԿ տնօրենին՝ հիմք ընդունելով բուժկենտրոնի կայքում առկա տեղեկատվությունն այն մասին, որ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։ http://astghikmc.am/…/verartadroghakan-bjshkutyan-bajanmunq/:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները: Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Դաշկեսանի (Քարհատ) լեռնային շրջաններում ձյուն է տեղացել։
«Արայիկ, հեռացի՛ր». «Կամք» նախաձեռնության ակցիան ԿԳՄՍՆ֊ի դիմաց․ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը, որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում:
«Իմ քայլ»-ի հանդիպումը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. ՈՒՂԻՂ