
«Լոռիի» մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի՝ օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկած գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումները: