
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն 24-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.00C (1977 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.40C (1975 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.00C