
Վարդենիսում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել։
«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
https://www.facebook.com/vardenishamaynq/posts/652405145482109