Ինչո՞ւ է ՔԿ-ի և ՊՆ-ի հայտնած վիրավորների թիվը տարբերվում. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի  տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, որից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն է ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով: Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 20 վիրավորի մասին, Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը սրանում հակասություն չի տեսնում:

«36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մի մասի դեպքում բժշկական միջամտության կարիք չի եղել, զինծառայողներն արագ վերադարձել են շարք, 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակվում են բուժվել: 10-ից հինգի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Պարզապես քննչական մարմինները ցանկացած, անգամ՝ աննշան վիրավորման պարագայում որոշակի վարույթ են իրականացնում, դրա համար իրենց մոտ վիճակագրությունը թվերով ավելի բարձր է ստացվում»,- պարզաբանեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031