
«Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին և ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել»․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին և ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, և կյանքի գնով պահեցին դա:
Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց: Մեր մեջի ազնիվը դուրս մղեց մարդասպանին: Այդպիսինն է հայը. որքան էլ դրսից հովանավորեն, որքան էլ գրանտեր բաժանեն, միևնույն է՝ մարդասպան չսիրող ազգ ենք:
Արթուր Վանոյան
Գագիկ Մկրտչյան
Յուրի Տեփանոսյան
Տղերք, իսկական տղերք…»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=140547201004200&id=104679561257631