Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը, համատեղեղության կարգով, նշանակվել է Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի երեկոյան հետ են մղել անօդաչուների գրոհը Խամա նահանգի Սալամիա բնակավայրի շրջանում:
«Բոլորս մեր գործը պետք է լավ անենք, համախմբված լինենք, որ թիկունքն ուժեղ լինի, քանի դեռ զենք վերցնեու և սահման գնալու անհրաժեշտությունը չկա»,– ասում է Էդմոն Մարուքյանը։
«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր գործարար Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:
«Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքերը պարզապես պղծեցին աշխարհի գերագույն քրիստոնեական սրբավայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, այն դարձնելով մզկիթ։ Սրանով Թուրքիան թքեց ուղղափառ և կաթոլիկ աշխարհի դեմքին։ Խոսքս ուզում եմ եզրափակել մի հայտնի խոսքով՝ ավելի մարտունակ է այն բանակը, որի ղեկավարն առյուծն է, իսկ ծառայողները՝ ոչխարներ։ Իսկ այն բանակը, որի ծառայողներն առյուծներ են, իսկ ղեկավարը՝ ոչխար, ապա այդ բանակը մարտունակ չէ։ Ադրբեջանի պարագայում մենք ունենք լիակատար հարմոնիա, երբ բանակի ղեկավարը ոչխար է, իսկ եթե ոչխարներն ուզում են կոտորվել, ապա բարի գալուստ դժոխք»,- եզրափակեց խոսքը Գրիգորի Այվազյանը։
Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (վելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը իր աջակցությունն է հայտնել սահմանը պաշտպանող զինվորներին:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Չինաստանում Յանցզի գետի վրա կառուցված աշխարհում խոշորագույն «Սանսյա» ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մակարդակը 12 մետրով գերազանցել է կրիտիկական նորման չդադարող հորդառատ անձրեւների պատճառով:
Պենտագոնում հաստատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը գերձայնային հրթիռների փորձարկումների մասին, որի արագությունը 17 անգամ գերազանցում է ձայնի արագությանը:
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման և լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը , համատեղության կարգով, նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):
Հարապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Պակ Բյոն Սոկը հանդես է եկել ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ:
ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է անցկացվում. ՈՒՂԻՂ
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին և ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, և կյանքի գնով պահեցին դա:
Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից երեկ վիրավորվել էր Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ուշ երեկոյան իրեն տեղեկացրել են՝ վիճակը կայուն է, տեղափոխվում է Երևան, կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, որից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն է ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով: Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 20 վիրավորի մասին, Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը սրանում հակասություն չի տեսնում:
Թուրքիան խոստացել է գաղտնի պահել C-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին տվյալները:
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգութություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, «Ինտագրամ»-ի իր էջի կոչ արել դիմել սենատորներին, ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու հարցով։
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ անցնող գիշերը ՀՀ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է հրադադարի մոտ 120 խախտում, կրակոց: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի:
Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրավիճակի վերաբերյալ։
Արծրուն Հովհաննիսյանը` վերջին ժամերի սահմանային վիճակի մասին. ՈւՂԻՂ