Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Մոնակոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հարապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։