Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը, համատեղեղության կարգով, նշանակվել է Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է նախագահի հրամանագրում։