Արմավիրի մարզում հաստատվել է COVID-19-ի 1 200 դեպք, ապաքինվել է 773 քաղաքացի

ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 200 դեպք, որոնցից 773-ն` առողջացած:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մարզում կա 807 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք»,- նշել է Մաթևոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930