ԼՀԿ-ն նոր որոշում չունի. Տարոն Սիմոնյանը պարզաբանում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները:

168.am«Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք խմբակցությունը նոր որոշում ունի՞, թե՞ Գևորգ Գորգիսյանի հուլիսի 7-ից հետո ՍԴ դիմելու մասին է խոսում, ինչպես ավելի վաղ հայտարարել էին:

«Նոր բան չկա: Ինչ ասել ենք՝ այդ տրամաբանությամբ է»,- ի պատասխան ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս