«Ժողովրդավարությունը ղազագիր գրել տվող կուսակցության հույսին չի կարող մնալ». Փաշինյան

«Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի:  Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ: Էդ ասում եք՝ քաղաքական հետապնդում. Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում. Էդ որտե՞ղ եք տեսել, որ  քաղաքական հետապնդման զոհին դատարանը  հրաժարվի կալանք տալ, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ,  բա ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով դատական համակարգին՝ վարչապետը նշեց. «Առավոտից իրիկուն ճամարտակում եք հակակշիռների և  փոխզսպումների մասին. հակակշիռ և փոխզսպումը չորսակնանի տրակտոր է, թե հեծանիվ է,  բայց այստեղ կա ուրիշ պրոբլեմ, պետք է հասկանանք՝ էդ դատավորներն ովքե՞ր են: Էլի եմ ասում, այո, մենք ապօրինի ազդեցություններից հրաժարվում ենք դատական համակարգի նկատմամբ, բայց դա նշանակում է, որ էդ հին ազդեցության համակարգերը պիտի շարունակեն  գործե՞լ, ո՛չ, չեն գործելու, թող դրսևորվեն և ցույց տանք, թե ով ով է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930