Դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական DefenseRomania գործակալությանը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռազմաքաղաքական և անվտանգային խնդիրները լուսաբանող ռումինական DefenseRomania գործակալությանը:

Հարցազրույցում դեսպան Մինասյանը խոսել է ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ ներառյալ «Արևելյան գործընկերության» ծրագիրը: Շեշտվել է Արցախյան հարցում եվրոպական կառույցների դիրքորոշումը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որպես միակ գործուն բանակցային ձևաչափ:

Անդրադարձ է կատարվել նաև այլընտրանք չունեցող խաղաղ բանակցային գործընթացին, որի արդյունքներն ընդունելի պետք է լինեն Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար: Դեսպանը նաև նշել է Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների կարևորությունը՝ ԼՂՀ սուբյեկտության բարձրացման և բանակցային գործընթացին Արցախի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցության տեսանկյունից: Ընդգծվել է նաև 2020թ. մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ռամիլ Սաֆարովի առնչությամբ կայացրած վճռի կարևորությունը:

Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև հայ-ռումինական հարաբերությունների շարժընթացը և հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս