Ֆրանսահայ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հունիսի 23-ին արժանացել է «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակի:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Նոր Գեղի համայնքի վերին թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Ռոման» պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, բայց մրցավազքում մնալու համար «գայլերին» պետք է միայն հաղթանակ «Սամպդորիայի» նկատմամբ:
«Մարդիկ ավելի վատ են ապրում: Նիկոլ Փաշինյանն անգործունակ է, նա քաղաքական իմպոտենցիայի կրողն է: Ժողովուրդ ջան, որ սառնարանը բացում եք՝ լի՞քն է, աշխատավարձերը բարձրացե՞լ են, աշխատատեղեր ավելացե՞լ են, ներդրումներ կա՞ն: Ռոբերտ Քոչարյանի գրավի համար 1 ժամվա ընթացքում 4 մլն դոլար է հավաքվում, 2 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 4 դոլարի ներդրում չի կարողացել Հայաստան բերել»:
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է մադրիդյան ակումբում սահմանափակ խաղային պրակտիկայի մասին:
2008թ․ ֆինանսական ճգնաժամի առաջնային պատճառ նշվում էր շինարարության վարկավորման ծավալները: Ընդորում, խոսվում էր և՛ կառուցապատողի, և՛ պարզ գնորդի վարկավորման մեծ ծավալների մասին: Անցած տարվա վերջին շինարարության ոլորտում նորից արձանագրվող ճգնաժամային գործընթացների մասին քննարկումներն ընդհատվեցին համավարակի պատճառով: Ու հիմա, երբ շատ երկրներում տնտեսությունը դուրս է գալիս հարկադիր դադարի պայմաններից, շինարարության ոլորտի ճգնաժամի մասին զրույցները թարմանում են:
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ծննդյան 33-ամյակի կապակցությամբ:
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։
Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձել է հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում քննվող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական գործընթացների վրա քաղաքական ստվեր չգցել, դրա համար էլ որոշել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում՝ ոչ թե հիմա, այլ՝ հետո։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ «Մենք որևէ գործընթաց […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» խաղի որակի մասին Պրեմիեր լիգայի՝ «Բերնլիի» հետ կայացած խաղում (5։0):
Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին, հաղորդում է Jnews.ge-ն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ամփոփել է Իսպանիայի առաջնության «Ատլետիկի» դեմ հանդիպումը (1։0):
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սմարթֆոնի միացված Bluetooth ցանցը կարող է ոչ միայն ավելի շուտ անջատել հեռախոսի մարտկոցը, այլև հանգեցնել ցանցային անտեսանելի հարձակման:
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ռուսաստանը հետևում է նաև այն ամենին, ինչ կատարվում է Բելառուսում և Հայաստանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական «եռուզեռին», Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսակցություններին, որ ՌԴ-ն աջակցում է հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի, և խոսելով հայ-ռուսական հարաբերություններից։
168.am-ը հարցում էր ուղարկել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ պարզելու, թե կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքա՞ն գումար է ստացվել սփյուռքից, ո՞ր երկրից, ո՞ւմ կողմից՝ անհատներ, համայնք, կազմակերպություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր:
«ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում «Հայփոստի» շուրջ 900 փոստային բաժանմունքներում այս երեք ամիսների ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 41 աշխատակից, որոնցից 34-ն արդեն ապաքինվել են»,- 168.am-ին հայտեց «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը։
Անգլիական «Լիվերպուլ»-ը նպատակ ունի նորից թիմի կազմ բերել բրազիլացի հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոյին:
Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։
Տպավորությունն այն է, որ Ռ. Քոչարյանի անձի հետ է կապված այդ շտապողականությունը, բայց որպես հետևանք՝ հաջորդ փուլում Սահմանադրական դատարանը և բոլոր դատավորներին կաշխատեն մտցնել իշխանության վերահսկողության տակ:
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են երկրում գործող սննդի շղթայի մի շարք օպերատորների գործունեությունը. կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսավարողներ են:
«Մենք այսօր Կենդանաբանական այգում շատ լուրջ, դարակազմիկ խնդիր ունենք, որը վերաբերում է առյուծին». Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանի ելույթին այն մասին, որ սպիտակ առյուծը, որը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նվիրել է Կենդանաբանական այգուն, ամենևին էլ եզակի ցեղատեսակ չէ և որոշակի խնդիրներ կարող է առաջացնել այգու համար:
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաս Պանագիոտոպուլոսը, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի գործողությունների ֆոնին կոշտ հայտարարություններ է արել ։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ-ում, բայց արդեն ոչ թե՝ ՍԴ նախագահի, այլ՝ դատավորի կարգավիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնում՝ Երևանի բնակիչ Ա.Վ.-ի կողմից առերևույթ սուտ տեղեկություններ հաղորդելով հայրության ճանաչման ակտ գրանցելու և այդ կապակցությամբ կազմված կեղծ ակտը հետագայում դատարան ներկայացնելու դեպքի մի շարք հանգամանքներ: