Մոլդովայում կորոնավիրուսից մահացել է 25 բուժաշխատող
Մոլդովայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտից, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, բուժաշխատողների շրջանում 2 հազար 300 դեպք է հաստատվել: Վարակի հետևանքով բուժաշխատողներից 25-ը մահացել է:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօրվա տվյալներով բուժաշատողների շրջանում գրանցվել է 2 հազար 300 վարակվածության դեպք, որոնցից 581-ը՝ բժիշկների, 27-ը դեղագործների, 915-ը՝ օգնականների, 117-ը՝ բուժակների, 660-՝ը սանիտարների շրջանում: Ընդհանուր առմամբ մահացել է 25 բուժաշխատող»,-ասված է հաղորդագրության մեջ: