ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարածվող այն լուրերը, թե իբր կորոնավիրուս չկա, այսօր արդեն, ամեն օր շատ առատ «պտուղներ» են տալիս:
Այսօր շատ դժվար է ասել, թե եղանակի տաքացումն ինչպես կազդի վիրուսի տարածման վրա։ Մենք ունենք երկրներ, որտեղ եղանակը բավական տաք է, և վիրուսի հանդիպման դեպքերն էլ քիչ են, բայց կան նաև երկրներ, որտեղ, չնայած տաք եղանակին, վիրուսն էլ արագ տարածվում է։
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է:
Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար շուրջ 2 հազար մահճակալ է առանձնացվել 9 բժշկական հաստատություններում: Դրանցից 5-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 119 տնտեսվարողի գործունեությունը, իսկ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը։
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը վերսկսել է մարզումները կորտում:
Կարծում եմ՝ Վրաստանի դեպքում քաղաքական սահմանափակումներ Հայաստանը չունի, և վարանել չի կարելի։ Վրացական խողովակով Հայաստանին կարող է աջակցություն հասնել նաև Արևմուտքից։ Սա չափազանց կարևոր եմ համարում ներկայումս մեր ողջ տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի համար, որն ունի փակ սահմաններ, կենսական նշանակություն ունի բոլոր երկրների համար տրանսպորտի, հաղորդակցության վերականգնումը, կարևոր է տնտեսության զարգացումը, տուրիզմը և այլն։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը» մակագրությամբ:
Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։
Ատամնաբուժության մեջ վերջին տարիներին բավական մեծ տարածում է գտել մետաղակերամիկան, որը բաղկացած է միմյանց սերտաճած կերամիկական և մետաղական մասնիկներից և համարվում է ատամների լավագույն փոխարինիչներից մեկը: Մետաղակերամիկայում օգտագործվող մետաղական մասնիկները կամ համաձուլվածքները, օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, կարող են օգտագործել միայն այն դեպքում, երբ համապատասխանում են որոշակի ստանդարտների: Եվրոպայում այդ ստանդարտը ISO 22764:2006-ն, ԱՄՆ-ում՝ FDA-ը, ՌԴ-ում՝ ГОСТ Р ИСО 22674-ը:
Ըստ 168.am-ի խիստ հավաստի աղբյուրի՝ հանրային վերահսկողության այս յուրատիպ ֆլեշմոբին մասնակից է դարձել նաեւ Շիրակի նախկին մարզպետ, այժմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Չնայած ԱՄՆ-ի որոշ ավիաընկերություններ ստացել են հսկայական օգնություն խրախուսման փաթեթից, այդուհանդերձ նրանք պլանավորում են կրճատել անձնակազմը, որպեսզի հաղթահարեն կորոնավիրուսային արգելափակումների արդյունքում ստեղծված զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը:
Իտալական Սերիա Ա-ի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետո 5 փոփոխություն կատարել:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Նրա խոսքով՝ պետք էր ոչ թե թույլ տալ, որ դեպքերը տեղի ունենան, հետո դրանց հետքերով գնալ և նկատողություններ տալ, այլ պետք էր դրանք կանխարգելել: Ըստ փորձագետի՝ դրա տարբերակները կային և քիչ չէին:
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
ՀՀ Քննչական կոմիտեին 400000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին կմատակարարի «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Որպես մատակարար՝ այս ընկերությունն ընտրվել է դեռևս 2019 թվականին, երբ ՔԿ-ում հայտարարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով բաց մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել հենց «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։
Համախմբվել ձեզ այս օրը հասցրած, քշել չիմացող ու խմած վարորդի շուրջ: Իր համար երգեր երգել, շոկոլադ հյուսրասիրել, մեջքը մասաժ անել, որ ականների ու ձորի արանքից ձեզ փորձի հանել:
«Տեր-Պետրոսյանին մի հատ հարցրեք` համաճարակի ժամանակ մաքսանենգ ծխախոտ արտահանել ու փող շինելն է դավաճանությունը, թե՞ դա բարձրաձայնելը»:
Ի պատասխան մեր հարցի՝ ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նախ՝ արձանագրենք, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի՝ երկրում ստեղծված վիճակի և իշխանության ձախողման վերաբերյալ հնչեցրած գնահատականները գրեթե չեն տարբերվում մեր գնահատականներից, որոնք բազմիցս, նախորդող ընթացքում ամրագրվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի քաղաքական հայտարարություններում և հրապարակային արժևորումներում: Ինչ վերաբերում է համախմբման կոչին և համագործակցությանը, ապա հարկ է փաստել, որ այն պետք է բխի երկրի առջև ձևավորված սպառնալիքները դիմագրավելու հրամայականից»,- ասաց Սաղաթելյանը:
Կառավարությունը հունիսի 5-ի նիստում հերթական անգամ չզեկուցվող հարցերից մեկով ընդունել է որոշում հերթական անգամ մեկ անձից կատարվող գնման գործընթացի վերաբերյալ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
2.5 ամիս է՝ ՀՀ իշխանությունների շուրթերից լսում ենք մեզ հայտարարված նոր պատերազմի, նոր թշնամու կողմից հայտարարված կորոնավիրուսի մասին: Ու այս թշնամին, երբ հարվածում էր ուրիշներին, մենք ապրում էինք մեզ համար անհոգ՝ մտածելով, որ այն մեր սահմաններին չի մոտենա՝ հայու գեն, բիբլիական երկիր, լեգիտիմ իշխանություն: Բայց մոտեցավ, և ունեցանք «վիրավորներ», ու այս անգամ էլ մտածեցինք, թե թշնամին ոչ թե «կիրթ» է, այլ՝ «ում շունն» է՝ չկանխելով նրա առաջխաղացումը, թեպետ ամեն ինչ բացահայտ էր, հատուկ հետախուզության կարիք չկար, և կարող էինք պատրաստվել:
Օրինակ, նույն այդ մարզպետը «դավաճանությունից է խոսում» ու մեկը չկա ասի, որ իրական դավաճանություն է՝ ի սկզբանե ինքնավստահ կերպով թքած ունենալը համավարակի վրա և այսօր կանգնել օրական տասնյակ մահերի և հարյուրավոր նոր վարակվածների թվի փաստի առջև, իրական դավաճանություն է չունենալ քաղաքակական կամք՝ ընդունել բացթողումները և իրավիճակը փորձել, ինչ որ կերպ շտկել։ Դավաճանություն է, այս օրերին իրական գործով զբաղվելու փոխարեն ահռելի քանակի գումարներ ու ռեսուրս ծախսել, հազարավոր ֆեյքերին՝ ԲՀԿ ի վրա քսի տալով։
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում:
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:
«Բարսելոնան» մտադիր է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ քննարկել պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը:
Երևանից Վորոնեժ հասած բեռնատար օդանավում 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել ու կալանավորել:
«Փաշինյանի երբեմնի դաշնակիցներն աստիճանաբար երես են թեքում նրանից։ Եթե կարճ ժամանակ առաջ նրանից հեռացավ պարոն Վանեցյանը, որը հենց նույն Փաշինանի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ստացավ գեներալ-մայորի կոչում, հետո Փաշինյանից հեռացավ Էդմոն Մարուքյանը, հիմա էլ, փաստորեն, հեռանում է պարոն Ծառուկյանը։ Մենք տեսնում ենք, որ արդեն դաշնակիցներն են երես թեքում Փաշինյանի հակապետական քաղաքականությունից և հրապարակային համախմբման կոչ անում, ու հենց այստեղ է, որ պետք է պարզապես կրկնեմ՝ տարոսն «Իմ քայլը» խմբակցությանը։ Կարծում եմ՝ այդ խմբակցությունում կան մարդիկ, որոնց համար Հայաստանի ապագան ու փրկությունը պոպուլիզմի ճիրաններից երկրորդական չեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հունիսի 6-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։