Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցելել են Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որտեղ կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։
Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակելով հարցերի չելենջը 😉
Իմ մասնագիտական լեզվամտածողությունն ինձ երբեք թույլ չի տվել օգտագործել «ժողովուրդ» բառը տեղի և անտեղի, առավելևս էժան քաղաքական շահարկման դիրքերից: Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա՝ իր ողջ պատմամշակույթային, ազգային էթնոբնութագրումներով և հավաքական գիտակցության անհրաժեշտությամբ:
Վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քանի 2019 թվականի հունիսի մեկի դրությամբ, էականորեն ցածր է այս տարի մահացության թիվը և դա ունի հետաքրքիր պատճառ:
Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հորդորը՝ քաղաքացիներին:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի երկու օր առաջ մուտք է արվել դատարան և մակագրվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Այս իրավիճակում մենք ունենք մեկ պրոբլեմ, և մեր պրոբլեմն հետևյալն է․ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանալ պատշաճ օգնություն ցուցաբերել:
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին:
Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաեւ մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հունիսի 6-ին գեղանկարիչ Հրայր Գրիգորյանի ծննդյան օրն է։
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12․364-ի:
«Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում, այլ ոչ թե օրինականության հաստատում կամ կոռուպցիայի դեմ պայքար։
Մանե Գևորգյանը կարծում է, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։
«Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են: Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակված Սամվել Բաբայանը, մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը, գործող 4-5 հաստիքը մոտավորապես տասնապատկել, քանի որ ինքն իր թիմակիցներից ոմանց խոստացել է աշխատանքի տեղավորել:
Երկար ժամանակ է՝ ինչ մի քանի բարձր պաշտոններ թափուր են մնացել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես չի էլ շտապում նոր նշանակումներ անել:
Հետևաբար, եթե համաձայնենք, որ մեր ժողովրդի համար համավարակի հետևանքները կարող են համաչափելի լինել պատերազմի աղետալի հտևանքներին, ապա ճշգրիտ կլինի արձանագրել, որ ոչ թե կորոնավիրուսն է պատերազմ հայտարարել Հայաստանին, այլ Հայաստանի իշխանություններն են «պատերազմ հայտարարել» սեփական ժողովրդին:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։
«Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի մեջ կար դրույթ, որն արգելում էր հասարակական կազմակերպություններին ունենալ տեսալսողական մեդիա. ինչո՞ւ՝ հարցրինք նախագծի համահեղինակ Վահագն Թեւոսյանին։ «Նման դրույթ, այո, կար, սակայն արդեն հանվել է»:
Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են, սակայն եկել են թաղման։
Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստների եւ շերտերի մասին։
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերոդ անգամ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: