
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությոնը եղել է ուշացումով, ռեկացիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու մահվան դեպք էլ եղել է այն պատճառով, որ պացիենտները, որոնք պետք է լինեին վերակենդանցման բաժանմունքում, այնտեղ տեղ չլինելու պատճառով եղել են ընդհանուր բաժանմունքում: