Բաժիններ՝

Խաչանովը վերսկսել է մարզումները կորտում

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը վերսկսել է մարզումները կորտում: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է թենիսիստը: «Վերջապես վերադարձա կորտ»,-գրել է Խաչանովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով: Ի սկզբանե այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ միջազգային մրցաշարեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս