«Ուղղակի լռելով ամաչեք՝ փոխարենը համացանցում ԲՀԿ ի վրա լաչառ-լաչառ գոռգոռալու տեղը». Արման Աբովյանը՝ իշխանություններին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբողյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց ինչ խայտառակ հիստերիայի մեջ են ընկել իշխանավորներից ոմանք։

Օինակ, կարդում եմ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գրառումը ու հասկանում, որ այս մարդիկ, իսպառ չեն ուզում հասկանալ և ընդունել իրենց բացահայտ «պռավալները», պարզապես ունակ չեն առերեսվել ճշմարտության հետ։

Զրո՛ բովանդակային հակադարձում՝ երեկվա հնչեցրած գնահատականներին։ Կրկնում եմ՝ ԶՐՈ՛, փոխարենը ամպագորգոռ ճվճվոցներ և զավեշտալի սպառնալիքներ։
Օրինակ, նույն այդ մարզպետը «դավաճանությունից է խոսում» ու մեկը չկա ասի, որ իրական դավաճանություն է՝ ի սկզբանե ինքնավստահ կերպով թքած ունենալը համավարակի վրա և այսօր կանգնել օրական տասնյակ մահերի և հարյուրավոր նոր վարակվածների թվի փաստի առջև, իրական դավաճանություն է չունենալ քաղաքակական կամք՝ ընդունել բացթողումները և իրավիճակը փորձել, ինչ որ կերպ շտկել։ Դավաճանություն է, այս օրերին իրական գործով զբաղվելու փոխարեն ահռելի քանակի գումարներ ու ռեսուրս ծախսել, հազարավոր ֆեյքերին՝ ԲՀԿ ի վրա քսի տալով։

Ինչ վերաբերվում է «տուկի թելով» հետագծին, ապա լավ կլիներ դատարկ֊դատարկ խոսելու փոխարեն, մարզպետը իր հետագծի մասին մտածի, որը ըստ երևույթի գծվել է՝ հատիկ հատիկ պինցետով ։

Այդպես էլ չսովորեցիք լսել, այդպես էլ չսովորեցիք ընկալել իրական վտանգները, միայն հիստերիկ սպառնալիքներով, ապուշ ու սուտ փաստարկներով փորձում եք ձեզ արդարացնել։

Կրկնեմ ևս մեկ անգամ, նայեք համաճարակի աճի տեմպին, տնտեսության իրական ահավոր վիճակին, ուժգնացող գործազրկությանը և ուղղակի լռելով ամաչեք, փոխարենը համացանցում ԲՀԿ ի վրա լաչառ-լաչառ գոռգոռալու տեղը»։

https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/273412677363282

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930