Բաժիններ՝

Շիրակից թաղման թափորի նկարի հեղինակը նախկին մարզպե՞տն է եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արդեն մի քանի օր է՝ տեղադրվում են դիմակ չկրողների, արտակարգ դրության մյուս պահանջները խախտողների լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք ուղարկում են քաղաքացիները:

Ըստ 168.am-ի խիստ հավաստի աղբյուրի՝ հանրային վերահսկողության այս յուրատիպ ֆլեշմոբին մասնակից է դարձել նաեւ Շիրակի նախկին մարզպետ, այժմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Մեր տեղեկություններով՝ Շիրակի նախկին մարզպետը մասնավորապես հեղինակել է Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված՝ «Բազմամարդ թաղում` Շիրակի մարզի Շիրակ գյուղում» խորագրով լուսանկարը. համենայն դեպս, ասում են, հենց նրա մեքենան են տեսել այդ գերեզմանոցի մոտ:

Ինքը՝ Կարեն Սարուխանյանը, մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ինքն է նկարի հեղինակը. «Ես չեմ եղել. Ես վարչապետի էջից եմ վերցրել լուսանկարը»: Հարցին՝ հետո ինչո՞ւ եք Ձեր էջից ջնջել՝ պատասխանեց. «Դե քանի որ մեր մարզում է, և շատ արագ փորձեցին կարգավորել էդ ամեն ինչը զանգերով, էլ իմաստ չգտա պահելու»:

Դիտարկմանը, թե Ձեր մեքենան են տեսել այնտեղ, արձագանքեց. «Ոչ, բացարձակ. Ես այնտեղ չեմ եղել, իմ մեքենան այնտեղ չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս