Բաժիններ՝

«ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն փոխում է Քննչական կոմիտեին մատակարարվող բենզինի գինը

ՀՀ Քննչական կոմիտեին 400000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին կմատակարարի «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Որպես մատակարար՝ այս ընկերությունն ընտրվել է դեռևս 2019 թվականին, երբ ՔԿ-ում հայտարարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով բաց մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել հենց «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։

2019 թվականին ընկերությունն առաջարկել է մեկ լիտրի համար 390 ՀՀ դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի 2020 թվականի գնումների պլանով հաստատվել է 292343 լիտր ռեգուլյար բենզին՝ մեկ լիտրի արժեքը՝ 390 ՀՀ դրամով:

Սակայն հաշվի առնելով ներկայումս վառելիքի շուկայում առկա գների էական նվազեցման շարունակական միտումը՝ «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն առաջարկում է չմատակարարված դեռևս 142343 լիտրի համար գնման պայմանագրով ամրագրված միավոր գինն իջեցնել և բենզինը մատակարարել մեկ լիտրը 290 ՀՀ դրամով։

Գնի նվազեցման արդյունքում կտնտեսվի 142 միլիոն 343 հազար ՀՀ դրամ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս