«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է մարզում սկսել ընդհանուր խմբում, հայտնում է Diario Sport-ը:
«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել, մինչև, օրինակ՝ 400 մլրդ դրամ»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից:
Պետք է հաշվի առնել տարիքային գործոնը, որ անչափ կարևոր է։ Երեխայի զարգացումը երբեք ուղղագծային չէ, այն ունի իր տատանումները, զգայուն շրջանները, հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Այդ տարիքում երեխան դեռ պատրաստ չէ նմանատիպ ինֆորմացիա յուրացնելու։ Բացի այդ, սեռական ոլորտի թեմաներից կարող է խոսել միայն այն մասնագետը, որն ունի համապատասխան որակավորում և մասնագիտացում։ Հակառակ դեպքում, հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն է վնասվելու։ Չմտածված քայլերի, այդ տեսակի և որակի անառողջ «լուսաբանումների» հետևանքով կարող է խաթարվել երեխայի հոգեսեռական զարգացումը՝ վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրությունների տեսքով։
Իշխանության ղեկին գտնվելով՝ Փաշինյանն ամբողջապես խորամուխ է եղել դավադրապաշտությունների և ամենուր փնտրում է թշնամիներ։ Պետության կառավարման մեջ կարևոր է կոլեգիալ որոշումներ կայացնելն ու համակարգային հանգուցալուծումներ տալը։ Այսօր մենք ունենք այնպիսի մի իրադրություն, երբ պետության հետ կապված բոլոր որոշումները Փաշինյանը կայացնում է միանձնյա ու չի կարողանում հանդուրժել որևէ միջամտություն: Հենց սրանով է պայմանավորված, որ նա իր քաղաքական թիմում մշտապես պահում է, ներկայումս էլ իրեն շրջապատել է թույլ ու վերահսկելի անձանցով, ովքեր պատրաստ են հանդուրժել «շեֆի» կամքն ու քմահաճույքի բոլոր կամայական դրսևորումները:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Արդար կլիներ, եթե պարոն Տեր-Պետրոսյանը հանդուրժողականության կոչով հանդես գար Փաշինյանի շնորհիվ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանված երկու կողմերին էլ, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ իշխանությունների ընդդիմախոսների բերանը փակել տար, որ իշխանությունները, որոնց մեջ իր բազմաթիվ ընկերները և կողմնակիրցները պատկառելի թիվ են կազմում, իրենց շատ կոմֆորտ վիճակում զգան…
ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար»:
Ֆրանսիան որոշել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը չանցկացնել, որպեսզի չխախտվեն սոցիալական հեռավորություն պահպանելու նորմերը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «A la Տեր-Պետրոսյան…
Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, որին այս անգամ մասնակցում են Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել է կորոնավիրուսով և բուժվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից:
Իրար միս ուտելու օրեր են, ա՜յ եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ համավարակը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ տանուլ է տալիս այդ պատերազմը` կործանման տանելով պետությունն էլ, ժողովրդին էլ:
«Հիմա, փաստորեն, ասֆալտին են փռվում «հպարտ քաղաքացիները»: Ես այնպիսի պատկերացում ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի համար, նրա մտածողությամբ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է լինեն իմքայլականներ, որոնք հլու-հնազանդ նրան ենթարկվում են և քվեարկում են նրա ցուցումով և ծափահարում են նրա հայհոյանքներին: Նա ցանկանում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները լինեն այդպիսին՝ իրեն հլու-հնազանդ, հպատակ:
2018 թ. հունիսի 8-ին Գյումրիի սուպերմարկետներից մեկի մոտից մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։
Հունիսի 4-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ կայացել է կուսակցության խորհրդի առաջին նիստը։ Քննարկվել են հասարակական-քաղաքական օրակարգին, կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման եւ դրանց աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ «Հայրենիք» կուսակցության խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է կառավարության հերթական չհաշվարկված գործողությունը և պահանջում է հետ կանչել Հայաստանի քաղաքացիների հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա դիտարկումները՝ գրելով. «Շարունակելով սիլլոգիզմը (պարզագույն դատողությունների հիման վրա արված եզրահանգում)՝
Ստի վերջը 8. վաղը՝ երեկոյան «Ապաշնորհ ապիկարը». Միքայել Մինասյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիակական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր:
Մենք՝ որպես հոգևոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները և տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում հունիսի 5-ին կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։
83-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Ազգային անվտանգության ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր ազատման վերաբերյալ մամուլի հրապարակումներին և ասաց, որ ազատման դիմում չի եղել, հակառակ պարագայում խորհրդարանում չէր լինի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 731 հազարից:
Մի քանի օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է տարածում իր ֆեյսբուքյան էջում և անգամ կոչով դիմել է քաղաքացիներին, որպեսզի իրեն ուղարկեն այդպիսի լուսանկարներ: Որքանո՞վ է դա օրինաչափ: