
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181։