Բաժիններ՝

«Մենք պետք է խաղը պատկերացնենք առանց հանդիսականների և պատրաստ լինենք: Սա տարօրինակ է»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսել է իր կարծիքը Լա Լիգայի պլանավորված վերսկսման մասին՝ առանց հանդիսականների:

«Նրանք խոսում են մրցաշրջանի ավարտի մասին Իսպանիայի առաջնությունում առանց հանդիսատեսի, ինչը մի շարք խնդիրներ է ստեղծում:

Թիմը պատրաստվում է այնպես, ինչպես ցանկացած այլ խաղի: Բայց յուրաքանչյուր խաղացող պետք է պատրաստվի և պատկերացնի խաղն առանց հանդիսականների, քանի որ սա տարօրինակ է:

Ես ինչ-որ կերպ ստիպված էի  խաղալ առանց հանդիսականների տանը, և դա սարսափելի  էր: Բայց նորմալ է, որ լիգան վերսկսում է սեզոնն այսպես, հաշվի առնելով այն, ինչ մենք անցել ենք, ինչ է կատարվում աշխարհում: Սա բացարձակապես հասկանալի է:

Երբ մենք նորից սկսենք խաղալ, դա կլինի սկսել զրոյից: Մենք ժամանակ ունենք պատրաստվելու, վնասվածք ունեցող առանցքային խաղացողները կկարողանան վերադառնալ մարզումների։

Տեխնիկապես սա կլինի մրցաշրջանի շարունակություն, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող և յուրաքանչյուր թիմ կզգա, որ ամեն ինչ այլ է»,- ասել է Մեսսին:

Նախկինում հաղորդվում էր, որ Լա Լիգան կարող է վերսկսվել հունիսի 8-ին կամ 11-ին:

Մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» առաջատարն  է՝ 58 միավոր, ևերկու միավորով գերազանցում է «Ռեալին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս