
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորանքը Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ:
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ եղել է բարդ ու անկանխատեսելի, բայց սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության անվտանգության պահպանման գործում: Մաղթում եմ առողջություն, ամուր մարտական ոգի, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ դժվարին, բայց պատվաբեր գործում: