Վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
Մայիսի 27-ին, ժամը 11։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միքայել Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող փոսում: Փոսում է արգելափակվել նաև արգելափակված ավտոմեքենան դուրս բերող ավտոքարշակը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև երթևեկելի հատված են դուրս բերել ավտոքարշակը և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան: