«Դուք փորձում եք Հրայր Թովմասյան անունով կեղծ օրակարգ բերել՝ այստեղ թիթեռ եք նկարում». Նաիրա Զոհրանյանը՝ իշխող խմբակցությանը
«Պարոն Հովակիմյան, այսօր արդեն երկու անգամ Դուք պատրաստակամություն հայտնեցիք Ձեր կյանքը զոհաբերելու, պետք չէ որևէ մեկի կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել այս ամբիոն»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին նախագծին:
Օրինագծով նախատեսվում է հնարավորություն տալ, որպեսզի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս նախագծով կառավարող ուժը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և դրանից հետո ԱԺ-ին լիազորություններ տալ, որպեսզի այն չեղարկի:
«Այս ամենից հետո, բնականաբար, Դուք օգտվելու եք Ձեր իսկ գործիքից՝ չեղարկելու հանրաքվեն, մենք ասում ենք, որ սա կեղծ օրակարգ է: Երեկ վարչապետը հայտարարեց, որ երկրում շատ ծանր իրավիճակ է, այսօր մենք ունենք վարակվածների բարձր թիվ: Սոցիալական բազմաթիվ շերտեր այսօր ունեն լրջագույն խնդիրներ, որոնց լուծում չի տրվում, հիմա Դուք փորձում եք Հրայր Թովմասյան անունով կեղծ օրակարգ բերել, հա այստեղ թիթեռ եք նկարում: Մեզ համար նման օրակարգ չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում