«Coca-Cola»-ի գովազդի՝ «կրկին փորձիր» տրամաբանությունն է հիշեցնում ՍԴ-ի հետ կապված գործընթացը. Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծին՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Ըստ Իվետա Տոնոյանի, իշխանական խմբակցության կողմից նախաձեռնած քայլն իր մոտ Coca-Cola-ի  գովազդի հայտնի տրմաաբանությունն է հիշեցնում, որտեղ մասնավորապես նշվում էր՝ կրկին փորձիր:

«Այսօր խորհրդարանում հերթական անգամ քննարկում ենք ՍԴ-ի և Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կյանքի ու մահվան գնով, խորհրդարանական մեծամասնության ջանքերով նախաձեռնվեց Սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը: Նույնիսկ ֆիքսվեց օրը, և հետագայում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կանգնեցինք որոշակի հետաձգումների առջև: Այսօր դուք փորձում եք մեզ ապացուցել, որ սա ապագային միտված նախաձեռնություն է, և այն չի տարածվում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի անցկացման վրա, սակայն, ինչպես դասականն էր ասում՝ չեմ հավատւմ»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս